Նախագծում և մոնտաժ
Առևտրային ձեռնակությունների համար սառնարանային սարքերի նախագծումը և դրանց օժանդակ պարագաների նախագծումը բարդ խնդիր է, և այն պետք է լուծվի հաշվի առնելով նախագծողի, տեղադրողի և շահագործողների կարծիքները: Նախագծումը սկսվում է սառնամատակարարման համակարգի ստեղծման համար ճշգրտորեն կազմված հանձնարարությունից: Նախագծողների կողմից ճիշտ ընտրված օդաբախշման համակարգը հովացվող տարածքներում ապահովում է ոչ միայն մթերքի օպտիմալ պահպանում, այլ նաև նպաստում են սարքավորման երկարակեցությանը: Նախագծողը պետք է տիրապետի բավարար գիտելիքների հետևյալ ոլորտներում.
- Սառնարանային տեխնիկա
- Մթերքների մշակման և պահպանման տեխնոլոգիաներ
- Ջերմադինամիկա
- Հիդրոդինամիկա
- Այլ



Սառնարանային համակարգերի տեղադրման (մոնտաժ) ժամանակ անհրաժեշտ է լուծել հալված ջրի հեռացման խնդիրը պահպանման խցից: Ցածրջերմաստիճանային խցերում անհրաժեշտ է նախատեսել օդահովիչի տակդիրի և ջրահեռացման խողովակաշարի ջեռուցում: Ջեռուցմասն համակարգը պետք է բացառի խողովակաշարում և տակդիրում ջրի սառցակալման հնարավորությունը։
«CoolingSystemsWork» ընկերությունը իրականացնում է սառնարանային ցուցափեղկերի, սառցե խցերի, կոնդիցիոներների և սառցե գեներատորների ներմուծում: Ընկերության ծառայությունները ներառում են նախագծում ,մոնտաժ և սպասարկում:
Պաշտոնական ներկայացուցիչ
Ավելի քան 15 սառնառանային սարքավորումներ արտադրող և վաճառող ընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում
Որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ
Նախագծում, նախահաշվարկ, ներմուծում, մոնտաժ և սպասարկում մեր փորձառու մասնագետների կողմից
Մատչելի գներ և զեղչերի ճկուն համակարգ
Օգնում ենք ճիշտ ընտրություն կատարել ձեր բյուջեի սահմաններում և աջակցում ողջ գործընթացում
«CoolingSystemsWork»
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել
+374 77 36 42 10
+374 95 03 22 17