Սառնարանային առևտրային ցուցափեղկեր և վաճառասեղաններ
Սառնարանային ցուցափեղկերն(վիտրինա) օգտագործվում են սառնարանային կամ սառցախցիկային ջերմաստիճանի սառեցված մթերքի ժամանակավոր պահպանման համար մինչև դրա վաճառքի իրականացումը: Ցուցափեղկերը լինում են երկու տեսակի.
- Փակ` նախատեսված վաճառողի աշխատատեղում ապրանքի պահպանման համար
- Թափանցիկ դռներով՝ նախատեսված արագ փչացող ապրանքի ցուցադրման, պահպանման և իրացման համար
Սառնարանային առևտրային ցուցափեղկերն ու վաճառասեղանները ըստ ջերմաստիճանի լինում են.
- Ցածրջերմաստիճանային (-18...-10°C)
- Միջինջերմաստիճանային (0…+7°С)
- Ունիվերսալ (-5 +5°С)
Սառնարանային ցուցափեղկեր ըստ արտադրանքի ներկայացման ձևի.
- Ուղղահայաց, այդ թվում՝ պտտվող, նախատեսված հրուշակեղենի համար
- Անկյունային
- Ուղիղ
Սառցարանային ցուցափեղկը կամ սառնարան-ցուցափեղկը (վիտրինա) կարող է օգտագործվել խմիչքի, ձկնեղենի, տորթերի, երշիկեղենի, մսի, սալաթների, աղանդերի, պաղպաղակի, ծաղիկների համար: Այս սարքավորումն այսօր անփոխարինելի է ցանկացած մթերային խանութի համար: Ի դեպ, սառնարանային ցուցափեղկերը մեծ պահանջարկ են վայելում սրճարաններում, որտեղ հաճախ կարելի է հանդիպել հրուշակեղենի սառեցնող ցուցափեղկերի: Այսպիսով, խանութների և սրճարանների համար նախատեսված ցուցափեղկերի նախագծումն, մոնտաժն ու սպասարկումը մշտապես օրակարգային բնույթ է կրում:
«CoolingSystemsWork» ընկերությունը իրականացնում է սառնարանային ցուցափեղկերի, սառցե խցերի, կոնդիցիոներների և սառցե գեներատորների ներմուծում: Ընկերության ծառայությունները ներառում են նախագծում ,մոնտաժ և սպասարկում:
Պաշտոնական ներկայացուցիչ
Ավելի քան 15 սառնառանային սարքավորումներ արտադրող և վաճառող ընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում
Որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ
Նախագծում, նախահաշվարկ, ներմուծում, մոնտաժ և սպասարկում մեր փորձառու մասնագետների կողմից
Մատչելի գներ և զեղչերի ճկուն համակարգ
Օգնում ենք ճիշտ ընտրություն կատարել ձեր բյուջեի սահմաններում և աջակցում ողջ գործընթացում
«CoolingSystemsWork»
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել
+374 77 36 42 10
+374 95 03 22 17
















