Սառցե գեներատորներ
Սառցե գեներատորներ (սառույցի արտադրման սարք կամ սառույցի գեներատոր). Իրարից տարբերվում են արտադրողականությամբ և ստացված սառույցի ձևով.
- Խորանարդային
- Թեփուկավոր
- Հատիկավոր
- Գլանաձև


Այս յուրահատուկ տեսակի սառնարանային սարքավորման ընտրության ժամանակ մի մոռացեք ուշադրություն դարձնել սառեցման տեսակին: Գոյություն ունի սառեցման երկու տեսակ.
- Օդային (հովացումն իրականացվում է ցածր աղմուկի միկրոշարժիչով կոնդենսատորի թևանիվի միջոցով օդ փչելով: Սառույցի գեներատորի շուրջը պետք է որոշակի տարածք լինի օդի շրջանառության համար:)
- Ջրային (կոնդենսատորի հովացման համար օգտագործվում է ջուրը. համապատասխանաբար շարժիչը, փչող կոնդենսատորը բացակայում են: սակայն ջրային հովացման դեպքում մեծանում է ջրի ծախսը):
Հովացման ցանկացած տեսակի դեպքում մենք խորհուրդ ենք տալիս տեղադրել ջրապատրաստիչ սարք, որը կմաքրի ջուրը աղից և այլ աղտոտվածությունից, որոնք կարող են ազդել արտադրվող սառույցի որակի և սառույցի գեներատորի երկարակեցության վրա: Մեզ մոտ մշտապես առկա են 8 և 12 լիտր ջրապատրաստիչ սարքեր:
- Կախված կիրառման ոլորտից. ինչպես արդեն նշել ենք, բարերի և սրճարանների համար օգտագործվում են խորանարդային տեսակի սառույցի գեներատորներ, առևտրային սրահների և տարատեսակ արտադրությունների (օրինակ՝ մսի մշակման) համար՝ հատիկավոր և թեփուկավոր տեսակի սառույցի գեներատորներ
- Կախված կոյուղու և ջրամատակարարման համակարգերին միացման հնարավորությունից. տարբերակում են ստացիոնար (միացված ջրամատակարարման համակարգին) և լցնովի սառույցի գեներատորներ:
- Կախված չափերից. սարքավորումը կարող է լինել հատակին կամ սեղանին դրվող: Դրանք նշանակալիորեն տարբերվում են իրենց արտադրողականությամբ:
- Կախված սառույցի պահոցի դիրքից. այն կարող է լինել ինչպես ներկառուցված, այնպես էլ առանձին տեղադրվող: Վերջին դեպքում սառույցի գեներատորի արտադրողականությունը մեկ դասով ավելի բարձր կլինի, սակայն այն ավելի մեծ տարածք կզբաղեցնի
- Կախված հովացման համակարգի տեսակից. այն կարող է լինել ջրային կամ օդային
«CoolingSystemsWork» ընկերությունը իրականացնում է սառնարանային ցուցափեղկերի, սառցե խցերի, կոնդիցիոներների և սառցե գեներատորների ներմուծում: Ընկերության ծառայությունները ներառում են նախագծում ,մոնտաժ և սպասարկում:
Պաշտոնական ներկայացուցիչ
Ավելի քան 15 սառնառանային սարքավորումներ արտադրող և վաճառող ընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում
Որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ
Նախագծում, նախահաշվարկ, ներմուծում, մոնտաժ և սպասարկում մեր փորձառու մասնագետների կողմից
Մատչելի գներ և զեղչերի ճկուն համակարգ
Օգնում ենք ճիշտ ընտրություն կատարել ձեր բյուջեի սահմաններում և աջակցում ողջ գործընթացում
«CoolingSystemsWork»
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել
+374 77 36 42 10
+374 95 03 22 17